News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմ պայքարում իրանական բանակի «նինձյա-կանանց» ուժերի օգտագործումը լուրջ չի թվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է, որ երկրում կան 3500 նինձյա-կանայք, որոնք կարող են անաղմուկ ներթափանցել թշնամու ճամբար և քաջ տիրապետում են ամեն տիպի զինատեսակներին: Իրանում նինձյա-մարտիկների համար նախատեսված միակ դպրոցում ուսուցանում են այնպիսի մարտարվեստներ, ինչպիսիք են կարատեն, կենդոն, ձյուդոն, կոբուդոն, այկիդոն եւ այլն: Այդ դպրոցը հիմնադրվել է 1989 թվականին, ներկայումս այնտեղ մարզվում է 3500 կին:

Մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, փորձագետը չբացառեց, որ իրանական Բասիջի (անկանոն զորքեր) շարքերում կարող են լինել կանանց ստորաբաժանումներ, սակայն այս դեպքում խոսքը բարձր որակավորում ունեցող եւ  եւ պատրաստված կին մարտիկների մասին է,  ոչ թե «նինձյաների»:

Ինչ վերաբերում է  ռազմական գործողությունների  մեկնարկի հնարավորությանը,  թեեւ նման սպառնալիք գոյություն ունի, սակայն դրա իրական ծավալման մասին խոսելը ժամանակավրեպ է: «Ուսումնավարժանքներ, ուժերի կետրոնացում` դրանք սպառնալիքի նախանշաններ են, սակայն ոչ պատերազմի նախապատրաստման ազդանշան»,-նշեց Հովհաննիսյանը: Միաժամանակ նա նշեց, որ նման տեղեկատվություն տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք իրենց նպատակներն են հետապնդում: Ընդ որում փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում կունենա Իրանի շուրջ իրավիճակի սրման պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ