News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը


Գերմանական թիվ մեկ հեռուստաալիքը` ARD-ը, ռեպորտաժ է ներկայացրել` նվիրված «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպիչ երկրում` Ադրբեջանում առկա իրադրությանը: Ռեպորտաժում ցուցադրված է, թե ինչպես են այդ երկրում ապօրինաբար քանդվում բնակելի շինությունները, ոստիկանությունը ինչ դաժանությամբ է ճնշում ընդդիմադիր գործիչների կազմակերպած ցույցերը, ինչպես նաեւ ներկայացված են հատվածներ իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի, բլոգգեր Ալի Նովրուզովի եւ Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի հետ ունեցած հարցազրույցներից: Նրանք արձանագրում են, որ «եվրատեսիլյան» կազմակերպիչ Ադրբեջանը իսկապես լուրջ անելիքներ ունի մարդու իրավունքների ոլորտում:

«Ադրբեջանի ղեկավարությունը սահմանափակումներ է ստեղծել տեղացի լրագրողների, ինչպես նաեւ երկրում ակտիվ գործունեություն ծավալած արտասահմանյան լրագրողների աշխատանքների համար»,-ասված է տեսանյութի մեջ: Այնուհետեւ տեղեկություններ են հաղորդվում, թե ինչպես են խախտվում մարդու իրավունքները, բռնություններ են կիրառվում այլախոհների դեմ, նրանց ձերբակալում են, շինծու մեղադրանքներ առաջադրում ու ենթարկում ազատազրկման: Հավելենք, որ ռեպորտաժում շեշտվում է, որ նման երկիրը պատրաստվում է կազմակերպել «Եվրատեսիլ-2012»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ