News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը շարունակում է գտնվել Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Ավելին, նա վերակենդանացման բաժանմունքում է: «Երեկ արդեն 5-րդ օրն էր, ինչ զինդատախազը տեղափոխվել է հիվանդանոց: Այս ընթացքում պարբերաբար հայտարարվել է, որ ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այժմ արդեն լավ է: Մեր թղթակիցը, սակայն, երեկ այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ տեղեկացել, որ ՀՀ զինդատախազը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Թղթակցին հաջողվել է մի քանի վայրկյան տեսնել զինդատախազին, որն ուղիղ ու անշարժ պառկած է եղել մահճակալին: Նրա աչքերը բաց են եղել, եւ թղթակցի տպավորությամբ` նա հետաքրքրությամբ հետեւում էր դռան ճեղքից այն կողմ տեղի ունեցող անցուդարձին: «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը ներկայացրել Է Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակի հետ կապված որոշ մանրամասներ: Նա չի համաձայնել, որ իրեն ձայնագրեն, բայց ասել է, որ ՀՀ զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ: Դա, ըստ նրա, նշանակում է` ճնշման բարձրացում: Սիրանուշ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ այդուհանդերձ չի հասել նախաինսուլտային վիճակի: Գեւորգ Կոստանյանի վիճակն, ըստ նրա, կայուն է, ճնշումը կարգավորվել է, ընդ որում` հենց բուժկենտրոն տեղափոխվելու օրվանից: Իսկ հարցին` ինչո՞ւ է վերակենդանացման բաժանմունքում, Սիրանուշ Մարտիրոսյանը պատասխանել է, որ դա ընդամենը նրա հանգիստն ապահովելու համար է, որպեսզի տեսակցողները շատ չանհանգստացնեն: Նաեւ հաստատել է, որ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար կաթիլային` երակային ներարկումներ է ստանում: «Վաղը կամ ամենաուշը մյուս օրը նա կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասել է Մարտիրոսյանը: Թերթի թղթակիցը երեկ զրուցել է նաեւ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների հետ: Առանց կոնկրետ դեպք մատնանշելու` նա հետաքրքրվել է` եթե, ասենք, մարդու հիվանդության ախտորոշումը հիպերտոնիկ կրիզ է, ու այդ մարդը մի քանի օր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ապա ինչի՞ մասին կարող է դա վկայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ