News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը կայցելի Հայաստան:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական շրջաններին մոտ կանգնած  աղբյուրը, այցը տեղի կունենա փետրվարի 13-ին: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Դրանից առաջ  Ջեյմս Ապաթուրայը կայցելի Բաքու, որտեղ նույնպես հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն իշխանությունների հետ:

Հանդիպումների շրջանակներում քննարկվող հարցերի թվում է լինելու ընթացիկ տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախապատրաստվելը:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է մասնակցել Չիկագոյի գագաթաժողովի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ