ԱՄՆ-ը Կարիբյան ծովում, Տրինիդադից ոչ հեռու իրականացնում է Olina լցանավի առգրավման գործողությունը, տեղեկացրել է Reuters-ը։
Սա նավերի առգրավման արդեն հինգերորդ նման գործողությունն է վերջին շաբաթների ընթացքում, վենեսուելական նավթի տարհանման համար Վաշինգտոնի գործադրած ջանքերի շրջանակում, նշել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Ինչպես նշել է աղբյուրը, Olina նավը լողում է Արեւելյան Թիմորի դրոշի ներքո, ինչը չի համապատասխանում իրականությանը, այն ավելի վաղ դուրս էր եկել Վենեսուելայից եւ վերադարձել է տարածաշրջան։
Անցած տարվա հունվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր մտցրել այդ լցանավի դեմ, քանի որ, ըստ Վաշինգտոնի, նավը մտնում է ստվերային նավատորմի ցուցակի մեջ։





























