Իրանի ցույցերի ժամանակ հայազգի երիտասարդ է մահացել` Մաջիդիե թաղի բնակիչ Էջմին Մասիհին։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։
Թե ինչ հանգամանքներում է մահացել, դեռեւս հայտնի չէ։
Տեղեկություններ կան, որ եւս երեք հայ վիրավոր է։ Այս տեղեկությունը դեռեւս հաստատված չէ։





























