News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 8-ին, ժամը 22:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին:

Միմյանց են բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի 45 ՍԼ 856 համարանիշի եւ «ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՕՍ 728 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի արդյունքում, «ՎԱԶ-2105»-ի ուղեւորներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ «ՎԱԶ-2106»-ի վարորդը:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:

Նախնական վարկածով, ավտովթարի պատճառը եղել է մերկասառույցը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ