News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւն այսօր` փետրվարի 9-ին, բանակցությունների արդյունքում արձանագրություն են ստորագրել:

Ինչպես լրագրողներին հայտնել է Արթուր Բաղդասարյանը փաստաթղթի ստորագրումից հետո, բանակցությունները բավական արդյունավետ են եղել, որոշվել է զարգացնել համագործակցությունը մի շարք ուղղություններով: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ռազմա-տեխնիկական համագործակցությունը խորացնելու օգտին, ստեղծվել է աշխատանքային խումբ նոր պայմանագրի մշակելու համար:

Խորացվելու է համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրների հարցում, ստեղծել համատեղ ձեռնարկություն, խորացվելու է համագործակցությունը սահմանապահ ոլորտում: Մասնավորապես, արդիականացվելու է համակարգը իրանական սահմանին:

Նիկոլայ Պատրուշեւը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար` նկատելով պարբերական հանդիպումների եւ կոնկրետ խնդիրների կարեւորությունը:

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային իրավիճակը, տարածաշրջանում ազդող երկրների դրությունը:

Ընդհանուր առմամբ, կողմերի գնահատականները համընկնում են: Պատրուշեւը նաեւ նշել է, թե հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները. «Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք բանակցություններից եւ ձեռքբերված պայմանավորվածություններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ