News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալի հայտարարությանը, որտեղ կասկածի տակ են առնվում ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի արտահայտած մտքերը:

«Ադրբեջանի ՊՆ արձագանքը մեղմ ասած անհեթեթություն է: Դա են վկայում փաստերը. ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով 2010 թվականին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 7500 անգամ, իսկ 2011թվականին 13500 անգամ: Իրական փաստը սա է, որի մասին տեղյակ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցները: Մնացյալը ադրբեջանական ապատեղեկատվության գրչակների մտքի զառանցանքն է»,-ասել է Դավիթ Կարապետյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւն ասել էր թե Սեյրան Օհանյանը ստում է, երբ ասում է, որ Հայաստանի Զինված ուժերը դիպուկ կրակոցներով Ադրբեջանին պատասխանում են 10-ից մեկ դեպքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ