News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Vive La France» նախաձեռնող խումբը Ֆրանսիային եւ ֆրանսիացի ժողովրդին  նվիրված երգ կստեղծի` ի նշան Սենատի կողմից  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախաձեռնող խմբի համակարգող Ռուդիկ Տեր- Գալստյանը:

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միշտ էլ բարեկամական հարաբերություններ են եղել, սակայն այս անգամ Ֆրանսիան  մի քայլ արեց, որի համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ֆրանսիացի ժողովրդին: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել «Vive La France» երգով, որը նախագծի մի մասն է: Երգի հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն  է, այն կատարելու են հայկական էստրադայի աստղերը: Կպատրաստվի նաեւ տեսահալովակ, որը կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլեւ  նրա սահմաններից դուրս»,-ասաց Տեր-Գալստյանը:

Նա նշեց, որ յուրրաքանչյուր ցանկացող կարող է օգնել նախաձեռնող խմբին իր մասնակցությամբ եւ աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ