News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Տրապիզոն նահանգում գտնվող եւ 1424 թվականին կառուցված հայկական Սուրբ Ամենափրկիչ (Քայմաքլը) եկեղեցին պահպանում է 78-ամյա Հաշիմ Քանթեքինը։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցու Հաշիմ Քանթեքինը նշել է, որ հայկական եկեղեցին գտնվում է իրեն պատկանող տարածքում, որն իրեն է անցել հորից։ Հաշիմն ասել է, որ կիսավեր եկեղեցու ներսում ոչինչ չեն պահում։

«Ես այստեղ եմ ծնվել ու մեծացել։ Ամեն ինչ արել եմ՝ եկեղեցին պահպանելու համար։ Եթե չպահպանեի, վաղուց քանդված կլիներ։ Ով ցանկանում է այցելել եկեղեցի, ինձնից վերցնում են բանալիները եւ մտնում»,-ասել է 78-ամյա ծերունին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ