News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում հայաստանյան երեք ուժեր` «Ժառանգություն», ՀՀԿ եւ ՕԵԿ անդամակցել են ԵԺԿ-ին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Բրյուսելից հայտնեց, որ այս որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:

«Սա մեծ հաղթանակ է քաղաքական համակարգի համար, մեր կուսակցության համար: Սա եւ արված աշխատանքի գնահատականն է, եւ մեր հաջողությունների գնահատականը, քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակման եւ խորացման մասով:

Բացի այդ, ստորագրվեց մի հռչակագիր-հուշագիր երեք կուսակցությունների միջեւ, որոնք հաստատեցին իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին, եվրոպական չափանիշներով բարեփոխումներ իրականացնելու եւ ԵԺԿ-ի հետ քաղաքական խորը համագործակցություն ծավալելու  առումով»,-ասաց Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵԺԿ-ին անդամակցության փաստաթուղթը ՀՀԿ-ի կողմից ստորագրել է ինքը, «Ժառանգության» կողմից` Դավիթ Սանասարյանը եւ «ՕԵԿ»-ի կողմից` Մհեր Շահգելդյանը:

Հիշեցնենք, որ ԵԺԿ-ին անդամագրվելու հայտ էին ներկայացրել հայաստանյան 4 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ:

ԲՀԿ-ի հարցն ընդհանրապես չի քննարկվել:

Նշենք, որ այս առիթով, 2011-ի նոյեմբերին ԵԺԿ պատվիրակությունը` ԵԺԿ փոխնախագահ Եվրապառլամենտի պատգամավոր Քորիան Ուորթման-Կուլի գլխավորությամբ, փաստահավաք առաքելությամբ ժամանել էր Հայաստան եւ հանդիպումների շարք ունեցել բոլոր այս քաղաքական ուժերի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ