News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզալը անհարմար իրադրության մեջ է հայտնվել ադրբեջանական զորամասերից մեկը կատարած այցելության ժամանակ. նա Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ միասին ընկել է սառույցի վրա: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով ՊՆ իր աղբյուրները:

«Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում, այցելության ժամանակ Նեջդեթ Օզալը եւ Սաֆար Աբիեւը դուրս են եկել զորամասի բակ` զբոսնելու: Բակն այնքան էլ մաքուր չի եղել, ուստի սառույցի վրա ոտքը պատահաբար դնելով Սաֆար Աբիեւը վայր է ընկել: Այդ ժամանակ նա փորձել է բռնվել Օզալից, եւ իրեն «փրկելու» փոխարեն ցած է գցել նաեւ թուրք գեներալին: Այս անախորժ միջադեպը հարուցել է Աբիեւի բարկությունը, ով ոտքի կանգնելուց հետո, սկսել է բղավել զորամասի պետի եւ բարձրաստիճան զինվորականության վրա` պահանջելով շտապ մաքրել ձյունը»,-գրում է թերթը` հավելելով, որ այդ միջադեպից հետո Բաքվի բոլոր զորամասերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ձնամաքրման աշխատանքներն ակտիվացել են:

Նշենք, որ սա Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզալի առաջին այցելությունն է Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ