Փետրվարի 9-ին` ժամը 7-ին տեղեկատվություն է ստացվել, որ մարմնի վերջույթների 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով Գյումրի քաղաքի «Գյուլբեկյան» հիվանդանոց է տեղափոխվել Պողպատավան փողոցի 1-ին շարքի թիվ 17 տան բնակիչ, 47-ամյա Մ. Ղազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Մարզային փրկարարական վարչությունում հրդեհի ահազանգ չի ստացվել:
Դեպքի հանգամանքները պարզաբանվում են: