News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բաթման նահանգում ապրող հաշմանդամ հայ լրագրող Ջեւաթ Սինեթը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Թուրքիայում չի կարողացել պաշտպանել իր իրավունքներն ու արժանապատվությունը։

Բաթմանի Փեթրոլքենթ թաղամասում ապրող հաշմանդամ հայազգի Ջեւաթ Սինեթը 2010-ի սեպտեմբերի 21-ին դիմել է հաշմանդամության փաստաթուղթ ստանալու համար սակայն մերժվել է։ «Դու հայ ես, քո ինքնության փաստաթղթի մեջ գրված է «քրիստոնյա», քեզ չենք կարող հաշմանդամության թուղթ տալ»,-ասել են Բաթմանի սոցիալական ծառայությունում եւ վիրավորանքներ տեղացել։

Այս դեպքից հետո Սինեթը դիմել է Մարդու իրավունքների միությանը, որի օգնությամբ  դատական հայց է ներկայացրել քաղաքացիական ծառայողի նկատմամբ, սակայն դատախազությունը հայցը չի բավարարել: Դրանից հետո Սինեթը դիմել է Մարդինի ծանր հանցագործությունների գծով դատարան, որտեղ եւս բացասական պատասխան է ստացել։ Թուրքիայում դատական բոլոր ատյաններում իր  իրավունքները փնտրած Սինեթն ի վերջո դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Ես բողոքել եմ, սակայն Թուրքիայի դատարաններում իմ օգտին վճիռ չկայացվեց։ Ես էլ դիմեցի ՄԻԵԴ՝ ինձ վիրավորելու, իմ կրոնը ծաղրելու եւ ինձ նվաստացնելու համար»,-ասել է հայազգի լրագրողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ