News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նկատմամբ ռազմական հարվածն աղետալի հետեւանքներ կունենա: Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` Վաշինգթոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալով:

Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում ոչ մի միջուկային գերտերություն ոչ տարածաշրջանում, ոչ էլ աշխարհում:  «Սակայն ռազմական հարվածն աղետ կդառնա: Նման տարբերակ չպետք է լինի», - հայտարարել է Դավութօղլուն:  Նա նշել է, որ Թուրքիան չի ցանկանում եւս մեկ հակամարտություն  տեսնել ամբողջ տարածաշրջանի համար նման շրջադարձային պահին:

«Դա անմիտ եւ աննպատակ է: Մենք երբեք չենք աջակցի եւս մեկ ռազմական լարվածությանը տարածաշրջանում», - ավելացրել է նա:

Ըստ նրա` Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների միջուկային ծրագրի հարցով եւ հասկանում է նման բանակցությունների անհրաժեշտությունը, հաղորդում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ