News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուժեղ եւ երկարատեւ ձյան պատճառով որոշ փոփոխություններ են կատարվել Հայաստանից մեկնող գնացքների չվացուցակում: Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով փետրվարի 10-ին հետաձգվել է Երեւան-Թբիլիսի գնացքի մեկնումը Երեւան կայարանից: Գնացքի ուղեւորները, որոնք Երեւանից պետք է մեկնեին 22:35-ին փետրվարի 10-ին, ստիպված էին գիշերել վագոններում: Ուղեւորների համար պայմաններ են ստեղծվել, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվել են:

Երեւան-Թբիլիսի գնացքը «Երեւան» կայարանից մեկնել է այսօր` 9:00-ին:

Առատ ձյան պատճառով փետրվարի 10-ին ժամը 16:00-ին խախտվել էր նաեւ Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքի չվացուցակը: Մաքրման աշխատանքներից հետո գնացքի տեղաշարժը վերականգնվել է, սակայն նշված երկաթուղային հատվածը կրկին պատվել է ձյունով:

Ամբողջ գիշեր Հայաստանի ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ, մաքրման աշխատանքներ են կատարել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները: Ներկայումս ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ