News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը NTV-ի լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի պահանջով են NATO-ի հակարթիռային պաշտպանության կայանները տեղադրվել Թուրքիայի տարածքում։

Ռասմուսենը նշել է, որ Ռուսաստանի հարեւան  Թուրքիան «սառը պատերազմի» տարիներին կարեւոր դերակատարում է ունեցել եւ այսօր էլ շարունակում է ունենալ։ Նա հիշեցրել է, թե Թուրքիան Կոսովոյում, ԱՖղանստանում եւ Լիբիայում իրականացված ՆԱՏՕ-ի գործղություններին կարեւոր աջակցություն է ցուցաբերել։

Ռասմուսենը շեշտել է, թե Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի փակված ռազմաբազայում տեղակայվելու է ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարությունը, որը կարեւոր կլինի թե Թուրքիայի, թե ՆԱՏՕ-ի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ