News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի ԱԳ նախարարությունը ուղերձ է հղել ՄԱԿ-ին, Արաբական երկրների լիգային եւ Մահմեդական համագործակցության կազմակերպությանը` կապված Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:

«Այդ ահաբեկչական գործողությունները հակասիրիական արշավի շրջանակներում են, որոնց աջակցում ու ֆինանսավորում են տարածաշրջանի որոշ երկրներ եւ հրահրում հայտնի լրատվամիջոցներ, որոնք դրդում են զինված խմբավորումներին սպանել խաղաղ բնակիչներին: Տվյալ հանցագործությունները կատարել են ահաբեկիչները, ում աջակցում են արեւմտյան եւ արաբական երկրները, որոնք ձգտում են խախտել Սիրիայի եւ նրա քաղաքացիների անվտանգությունը»,-ասված է ուղերձում:

Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Սիրիան լրիվ իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին ահաբեկչությունից եւ բռնությունից եւ պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կատարել ավելի վաղ ընդունված բանաձեւի դրույթները, որոնք վերաբերում են ահաբեկչությանը:

«Մենք պահանջում ենք գրոհայիններին իրենց տարածքում պահող երկրներից, նրանց հանձնել Սիրիայի իշխանություններին` ահաբեկչության դեմ պայքարի միջազգային օրենքների համաձայն: Պահանջում ենք նաեւ դադարեցնել նրանց աջակցությունն ու ֆինանսավորումը` ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համաձայն»,-ասված է ուղերձում, հաղորդում է SANA-ն:

Հիշեցնենք, որ Հալեպում, փետրվարի 10-ին, կրկնակի պայթյուններին զոհ է գնացել 28 մարդ, եւս 235 մարդ վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ