News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զինված գրոհայինները Դամասկոսում սպանել են բանակի բրիգադային գեներալ զինվորական բժշկի: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, գեներալ Իսսա ալ-Հոուլին սպանվել է այսօր` փետրվարի 11-ի առավոտյան, սեփական տնից դուրս գալու պահին: Նրա վրա կրակ են բացել երեք զինված գրոհայիններ: Ալ-Հոուլին Դամասկոսի զինվորական հոսպիտալի պետն էր:

Սա առաջին բարձրաստիճան զինվորականն է, ով սպանվել է երկրում քաղաքացիական բախումների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Հալեպում, փետրվարի 10-ին տեղի ունեցած կրկնակի պայթյուններին զոհ է գնացել 28 մարդ, եւս 235 մարդ վիրավորվել է: Զոհերի թվում եղել են նաեւ խաղաղ բնակիչներ ու երեխաներ: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ