News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը որոշեց «Եվրատեսիլ-2012»-ի ժյուրիի կազմը: Այնտեղ մտնելու են Զյումրուդ Դադաշզադեն, Ֆաիկ Սուջաթդինովը, Իսմայիլ Օմարովը, Զուլֆիյա Խանբաբաեւան, Ռաուվ Բաբաեւը եւ Թունզալա Աղաեւան: Թե ովքեր են այդ մարդիկ, չի նշվում:

Հիշեցնենք, վիճակահանութան արդյունքով Հայաստանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում: Մեր ներկայացուցիչը հանդես կգա Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի,  Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խովաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Բուլղարիայի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ:

Առաջին կիսաեզրափակչում ներկայացված կլինեն Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Իռլանդիան, Հունգարիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Ռումինիան, Ավստրիան, Ալբանիան, Դանիան, Լատվիան, Սան-Մարինոն, Ռուսաստանը, Բելգիան եւ Շվեցարիան:

Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին: Մրցույթի կազմակերպիչները` Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, ինչպես նաեւ մրցույթն ընդունող Ադրբեջանը միանգամից հանդես կգան եզրափակիչում:

Առայժմ Հայաստանից մասնակցի անունը հայտնի չէ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել մասնակցին ընտրել ներքին կարգով, առանց մրցույթի: Թեկնածուների մեջ նշվում է Dorians ռոք-խումբը, հայ արմատներով ամերիկյան երգչուհի Լյուսիա Մունը, երգիչ Թաթան եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ