News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիան մերժել է Արաբական պետությունների լիգայի բանաձեւը, որը ներառում էր Սիրիայում ՄԱԿ-ի եւ արաբական երկրների խաղաղարար ուժերի ներմուծում`ի պաշտպանություն սիրիական ընդդիմության, եւ Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառում:

Բանաձեւն ընդունվել էր փետրվարի 12-ին Կահիրեում կայացած ԱՊԼ արտգործնախարարների խորհրդակցության ընթացքում:

Սիրիան արաբ նախարարների բանաձեւը դիտարկում է իբրեւ թշնամական արարք` ուղղված երկրի անվտանգության եւ կայունության դեմ: Այս մասին հայտարարել է Կահիրեում Սիրիայի դեսպան Յուսեֆ Ահմեդը: Նա նշել է, որ սիրիական ներկայացուցիչների բացակայությամբ ընդունված ԱՊԼ-ի որոշումը հակասում է համագործակցության կանոնադրությանը եւ արաբական նրբանկատության սկզբունքներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, այսօր` փետրվարի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախատեսվում է Սիրիայի իրավիճակի քննարկումը:

Ինչպես սպասվում է, նիստին ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, որը կոչ կանի Միջազգային քրեական  դատարանի դիտարկմանը ներկայացնել այն հարցը` արդյոք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը մարդկության դեմ հանցագործություն է կատարել, թե ոչ, գրում է «Ռոսբալտը»:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ