News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արաբական երկրների լիգան սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն չի ցուցաբերելու: Այդ մասին հաղորդել է ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավար, շեյխ Աբդալա բեն-Զահիդ ալ-Նահայանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:

«Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ սիրիական ընդդիմությանը ոչ ռազմական, ոչ նյութական, ոչ էլ քաղաքական օժանդակություն չի տրամադրվի` ուղղված այն բանին, որ միավորվեն ընդդիմության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը»,-ասել է ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարը:

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու համար անհրաժեշտ է Դամասկոսի համաձայնությունը եւ բռնության դադարեցում: Հիշեցնենք, որ նման խնդրանքով Արաբական երկրների լիգան դիմել էր ՄԱԿ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ