News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Թուրքիայում ամենահայտնի ռոք երգիչներից Յաշար Քուրթը, ով 40 տարեկանում է իմացել, որ ինքը հայ է, մի հեռուստահաղորդման ժամանակ պատմել է թե ինչ արձագանքներ է ստացել իր ինքնությունը վերագտնելուց հետո։

Երգիչը պատմել է, որ երբ իմացավ, որ ինքը հայ է, իր մոտ ամեն ինչ խառնվել է իրար։ «Ինչո՞ւ այդպես եղավ։ Ինչո՞ւ ես չգիտեի։ Շատ էի խառնվել եւ բարկացել։ Մոտ 1,5 տարի հուզված էի»,-ասել է Յաշար Քուրթը՝ նշելով, որ իր ազգականների մեջ տարեց սերունդն այդ փաստը նորմալ է ընդունել։

Քուրթի խոսքով՝ իր հայ լինելու մասին իմանալուց հետո խիստ են արձագանքել իր երիտասարդ ազգականները, որոնց մի մասը սրտնեղել է եւ հարցրել. «Ես այսուհետ կրկին մահմեդակա՞ն եմ»։  Երգիչը պատմել է, որ իր քրոջ որդին  դպրոցական է, ով նախկինում հպարտորեն ասում էր, որ իր քեռին Յաշար Քուրթն է, իսկ հիմա խուսափում է։ «Եղան մարդիկ, ովքեր ասացին, թե այդ դեպքում թող Յաշարը գնա Հայաստան»,-նշել է Յաշար Քուրթը՝ շեշտելով, որ իր արածը ստիպեց մարդկանց ցույց տալ իրենց իրական դեմքը։

Նշենք, որ մի քանի տարի առաջ Յաշար Քուրթը զրույց է ունենում Արտո Թոնջբոյաջյանի հետ, որի ժամանակ Յաշարը Արտոյին ասել է, թե նա իր հորը շատ է նման, իսկ Արտոն էլ ասել, որ Յաշարն էլ իր հորն է նման։ Այս խոսակցությունից հետո Յաշարը մի քանի փորձերից հետո հորից կարողանում է իմանալ, որ ինքը հայ է։

Յաշար Քուրթը ծնվել է Ստամբուլում եւ այն բանից հետո, երբ իմացել է, որ ինքը հայ է, սկսել է հայերեն սովորել։

NEWS.am-ը ներկայացնում է Յաշար Քուրթի եւ Արտո Թունջբոյաջյանի «Չկարողացա համակերպվել» երգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ