News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 13-ին, ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011-2013թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ