News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

2012 թ. կշարունակվի գայլերին ոչնչացնելու համար պարգեւավճարների տրամադրումը: Յուրաքանչյուր սպանված գայլի համար պարգեւավճարը մնալու է նույնը` 100 հազ. դրամ, սակայն բնապահպանության նախարարությունն առաջարկում է ոչնչացման ենթակա գայլերի քանակը 100-ից հասցնել 200-ի: Այդ նպատակով կառավարությունը պետք է պահուստային ֆոնդից հատկացնի 20 մլն դրամ` նախորդ տարվա 10 մլն դրամի համեմատ:

Հարցը ներառվել է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում:

Բնապահպանության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ գայլերի թվաքանակի աճը վերջին տարիներին մեծ վնաս է հասցնում Կարմիր գրքում ներառված կենդանիներին:

ՀՀ մարզերից ստացված բազմաթիվ ահազանգերը փաստում են, որ գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է ոչ թե վայրի բնության մեջ առկա կերային բազայով, այլ մարդկանց տնտեսական գործունեության արդյունքում (անսնապահություն) դրանց սննդի բազայի ավելացման հաշվին:

Գայլերի որսը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարի 2009թ. հունվարի 15-ի N 9- Ն հրամանով հաստատված որսի կանոնների դրութներով:  Այսինքն`  որսը չի կատարվելու  գայլերի զանգվածային ոչնչացման եղանակներով` թույների, վերգետնյա եւ օդային տրանսպորտային  միջոցների կիրառումով: 2011թ. որսացված գայլերի 95% որսացվել է բնակավայրերի եւ անասնագոմերի շրջակայքում, այսինքն ոչնչացվելու են հիմնականում բնակչությանը  վնաս պատճառող գայլերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ