News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն, այսօր` փետրվարի 13-ին, ընդունել է Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկիի ղեկավարությամբ: Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահն անդրադարձել է այն արդյունավետ աշխատանքին, որ ծավալվել է երկու խորհրդարանների միջեւ, կարեւորել է  համագործակցությունը միջազգային կառույցների, մասնավորապես` ԱՊՀ եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Նա վստահություն է հայտնել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը հետագայում եւս կխորանա:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը եւս մեկ քայլ կլինի համագործակցության հետագա ամրապնդման համար:

Իր եւ Բելառուսի խորհրդարանի ղեկավարության անունից շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, Վիկտոր Գումինսկին նշել է, որ բելառուս խորհրդարանականները կարեւորում են հայ գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը, նշելով, որ Բելառուսի ԱԺ-ում գործում է ընդամենը չորս համանման հանձնաժողով: Նա եւս կարեւորել է միջազգային կառուցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, նման հանդիպումների ու քննարկումների շարունականությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ