News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը Մոսկվայի պլացդարմն է Կովկասի կենտրոնում: Այս մասին նշվում է   Stratfor հետազոտական  կենտրոնի` Հարավային Կովկասին նվիրված հոդվածում: «Ռուսաստանի վերածնունդ» խորագրի ներքո կենտրոնը հոդվածներ է հրապարակում Ռուսաստանի եւ նախկին  ԽՍՀՄ հանրապետությունների հարաբերությունների մասին:

Միաժամնակ` Stratfor-ի վերլուծաբանները նշում են, թե Հայաստանը Ռուսաստանի համար բուֆերային գոտի է Կովկասում:

«Հայաստանը Մոսկվայի համար պլացդարմ է ծառայում Կովկասի կենտրոնում,  քանի որ սահմանակից է ինչպես Ադրբեջանի եւ Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Իրանի հետ:  2012թ-ին Ռուսաստանի հիմնական նպատակը Հայաստանի համար Միասնական տնտեսական տարածքում  եւ Եվրասիական միությունում հնարավոր ինտեգրացիայի նախապատրաստումն է»,-նշվում է հոդվածում:

Փորձագետների խոսքով` Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու քաղաքական, տնտեսական լծակներ ունի: «Մոսկվան աջակցում է նախագահ Սերժ Սարգսյանին եւ կառավարող Հանրապետական կուսակցությանը, սակայն  կապեր ունի նաեւ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ»,-ենթադրում են կենտրոնի փորձագետները` նշելով, որ հաշվի առնելով  աշխարհագրական դիրքը եւ ռազմավարական կարեւորագույն ռեսուրսների բացակայությունը,  Հայաստանը որպես ազդեցիկ հովանավոր ընտրել է Ռուսաստանին, որը վերահսկում է երկրում ենթակառուցվածքների մեծ մասը:

«Իհարկե, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում գոյություն ունի ազդեցիկ հայ համայնք, սակայն նրանց ներգրավվածությունն ավելի շատ տնտեսական բնույթ ունի, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ուղեծրում է,  ոչ թե նախկին ԽՍՀՄ արեւմտամետ ճամբարի մասը: Բացառությամբ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի թուլացման` մնացած սցենարների դեպքում Հայաստանը, ինչպես ակնկալվում է,  հետագայում եւս հավատարիմ կմնա Մոսկվային եւ կշարունակի մասնակցություն ունենալ Կրեմլի տարածաշրջանային նախաձեռնություններին»,- եզրակացնում են   Stratfor-ի վերլուծաբանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ