Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի տարածքում գտնվող հանրապետության քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը՝ անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման պատճառով:

«Լարվածության աճի և անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման ռիսկի հետ կապված՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տվում հնարավորինս շուտ լքել երկիրը», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: