News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ:

ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է «Զավարյան» հայկական վարժարան, որտեղ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել հանդիպում հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է Արցախի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին, վերջին շրջանի ձեռքբերումներին, պատասխանել  հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաեւ «Արարատ» ակումբ, որտեղ հունահայ համայնքն Արցախի նախագահի պատվին կազմակերպել է ընդունելություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ