Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել են կողոպտիչների, որոնք փորձել են իրենց վրա ոսկեղեն հանել, գողացված փետրվարի սկզբին Սանկտ-Պետերբուրգում կայացած  JUNWEX 2012 ցուցահանդեսից:

Մոսկվայի տրանսպորտային ոստիկանությունում հաղորդել են, որ ձերբակալվածները Կոլումբիայի քաղաքացիներ են: Նրանք փորձել են գողացվածի մի մասը տեղավորել ուղեբեռում, իսկ մի մասն էլ իրենք են կրել: Ավելորդ ուշադրություն չհրավիրելու համար նրանք ցանկանում էին գողոնը դուրս բերել իրենց հետեւող կնոջ միջոցով:

Փետրվարի 5-ին Պետերբուրգի Պուլկովո-1 օդանավակայանից գողացել էին 1,3 մլն դոլարի ոսկեղեն եւ մեկ մլն ռուբլու գումար: Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից գողացվել էր նաեւ ընկերության տնօրենի ուղեբեռը, որում 617 ոսկերչական իր է եղել: