News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի  հայ ազգային կոմիտեն մարտի 16-ին հայ մշակույթի կենտրոնում միջոցառում կկազմակերպի` Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Միջոցոռմանը հանդես կգա Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի պատգամավոր Ուոլթ Սեկորդը:  Հատվածներ կցուցադրվեն նաեւ «Ղարաբաղի վերքերը» ֆիլմից, տեղեկացնում է Ավստրալիայի հայերի կայքը:

«Կարեւոր է հիշել այդ իրադարձությունները եւ  շատ միջոցառումներ անցակացնել` բոլորին տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին»,-հայտարարել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ