News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի այսօրվա ստեղծված իրավիճակի պատճառը երկրում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգն է: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

Ըստ Զուրաբյանի՝ «արատավոր ընտրական համակարգի պատճառով վտանգված է ժողովրդի ապագան, իշխանությունն այսօր ընկալվում է որպես բռնազավթիչների խումբ»:

Նա հիշեցրել է, որ Հայ ազգային կոնգրեսը դեռ 2009թ. մարտին ներկայացրել է ընտրական փաթեթ, եւ դրա առանցքային դրույթներից է 100 տոկոս համամասնականին անցնելը: Այդ դրույթն աննախադեպ համախմբում է ապահովել հասարակության եւ քաղաքական ուժերի մեջ:

«Մեծամասնականը դարձել է քրեական հանցագործությունների բույն: Մեծամասնական համակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի ամենալուրջ օղակը»,- նշել է Զուրաբյանը եւ դիմելով իշխանություններին ասաց. «Այսօր բացառիկ շանս ունենք գնալու համաձայնության ճանապարհով, մի տարեք երկիրը առճակատման: Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ