News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի 41-րդ տեղում Հայաստանի հայտնվելը պայմանավորված է լավ հավաքական ունենալով եւ լավ խաղալով: Այս մասին NEWS.am-ի թղթակից  հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը:

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 տեղով եւ հայտնվել է իր համար ռեկորդային 41-րդ տեղում։ Իսկ թե ապագայում քանի տեղով կառաջադիմենք եւ որ հորիզոնականում կհայտնվենք՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ինքը չի սիրում գուշակություններ անել. «Բայց իմ ցանկությունն է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը լինի առաջին տասնյակում, դա իմ երազանքն է»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 15-ին FIFA-ն հրապարակեց ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանը զբաղեցնում է 41-րդ տեղը: Աֆրիկայի ազգերի գավաթակիր Զամբիայի հավաքականը Հայաստանին զիջում է 2 տեղ:

Առաջատարի դիրքը պահպանում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Գերմանիան 2-րդն է, Հոլանդիան եզրափակում է լավագույն եռյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ