News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանը դադարեցրել է նավթի առաքումը մի շարք եվրոպական երկրներ` չսպասելով ԵՄ ընդունած էմբարգոյի ուժի մեջ մտնելուն: Այդ մասին այսօր` փետրվարի 15-ին, հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը: Արտահանումը դադարեցվել է ԵՄ 6 երկրների` Նիդեռլանդների,  Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի համար:

Այդ երկրների դեսպանները հրավիրվել են Իրանի արտգործնախարարություն իրանական նավթի գնումների վրա պատժամիջոցներ դնելու կապակցությամբ:

Նշենք, որ հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը արգելել է Իրանից նավթի եւ նավթամթերքների ներմուծումը: Արդեն կնքված գործարքները կարող են գործել մինչեւ 2012թ. հուլիսի 12-ը:

Դեռ հունվարի վերջին Իրանի ղեկավարությունը հայտնել էր, որ ինքն է գնալու հակընդդեմ քայլերի եւ համապատասխան օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ