News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանից 2011 թ. արտահանվել է 98 հազ. տոննա ցեմենտ` 2.5 անգամ ավելի, քան 2010 թ.: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:

Արտահանման ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 6.3 մլն դոլար` 2010 թ. 2.3 մլն դոլարի դիմաց: Այսպիսով` հայկական ցեմենտն արտահանվում է տոննան 64 դոլարով, նախորդ տարվա համեմատ գների էական փոփոխություն չկա:

Նշենք, որ Հայաստանում 2011 թ. արտադրվել է 422 հազ. տոննա ցեմենտ, փաստացի արտահանվել է արտադրված ցեմենտի 23%-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ