News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում թերահավատորեն են վերաբերվում այն հայտարարությանը, որ Սիրիայում կկայանա սահմանադրական հանրաքվե:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին Ասադի մտադրությունն անվանել է « ծաղր սիրիական հեղափոխության նկատմամբ»:

ԱՄՆ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Ասադը Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո քանիցս խոստացել է երկրում փոփոխություններ իրականացնել, բայց այդպես էլ չի կատարել խոստումները: Քարնին համոզմունք է հայտնել, որ «Ասադի վարչակարգի օրերը հաշված  են», գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փետրվարի 15-ին հայտարարել է սահմանադրական նոր նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեի անցկացման մասին, որը ենթադրում է անցում  ժողովրդավարական բազմակուսակցական համակարգին: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարի 26-ին: Սիրիայի ընդդիմադիրներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեին, իսկ նոր սահմանադրության ընդունման գաղափարը ֆարս են համարում:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ