News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ երկու օր առաջ Օսկանյանը ԲՀԿ-ին անդամագրվելու հայտարարություն էր ներկայացրել, իսկ երեկ այդ հարցը կուսակցության հրավիրած նիստում դրական պատասխանի է արժանացել:

Բացի այդ, ըստ Զոհրաբյանի, որոշվել է ԲՀԿ-ի արտահերթ  համագումար անցկացնել: Այն տեղի կունենա մարտի 17-ին, Մարզահամերգային համալիրում: Համագումարի օրակարգում կլինեն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ