News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Այն առաջարկում է Սիրիայի հետ «մարդասիրական միջանցք» ստեղծել  եւ ուժեղացնել նրա նկատմամբ դիվանագիտական ճնշումները: Այս մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Haber Turk թերթը,  Թուրքիան մարդասիրական միջանցքը իր տարածքում չի ցանկանում ստեղծել, այլ` Արեւելյան Միջերկրածովյան շրջանում:

Հիշեցնենք, փետրվարի 7-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիայի իրավիճակը կարգավորելու սեփական ծրագիր է մշակում, որի մանրամասները հրապարակել էին թուրքական լրատվամիջոցները,  իսկ Ահմեդ Դավութօղլուն դրանք քննարկել էր ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Պարզվել էր, որ Թուրքիան մտադիր է «Սիրիայի բարեկամ երկրների» հանդիպում կազմակերպել, այնուհեըեւ Ստամբուլում սիրիական կարգավորման վերաբերյալ լայնամասշտաբ կոնֆերանս անցկացնել:

Փետրվարի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգթոնում հայտարարել էր, որ սիրիայի իրավիճակի դիվանագիտական ճանապարհով կարգավորման փորձերին զուգահեռ, միջազգային կառույցները պետք է գործողությունների պահեստային ծրագիր մշակեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ