News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի համալսարանի ուսանող Գեւորգ Մարտիրոսյանը ստորագրահավաք է սկսել` Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը Հայաստան վերադարձնելու համար:

Այժմ այն գտնվում է Բրիտանական թանգարանում:

«Շատերը թերահավատորեն են վերաբերում այս նախաձեռնությանը` կարծելով, որ Բրիտանական թանգարանը երբեք չի համոզվի իր հավաքածուից որեւէ բան կորցնել:  Բայց Եգիպտոսին հաջողվել է գրեթե 5000 ցուցանմուշներ վերադարձնել, որոնցից 400-ը գտնվում էր բրիտանական թանգարանում», -  NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գեւորգ Մարտիրոսյանը:

Խնդրագրի տեքստին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ Հայաստանում այս խնդրի շուրջ մասնագիտական շրջանակներում նշում են, որ շատ ավելի նախընտրելի է Անահիտ դիցուհու արձանիկը թողնել բրիտանական թանգարանում, սակայն պայքարել, որ այնտեղ նշվի, որ այն հայկական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ