Փետրվարի 16-ին Ֆինլանդիայում մեկնարկած հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռոմիկ Վարդումյանն օդամուղ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում զբաղեցրել է 9-րդ տեղը:
Եզրափակիչում հանդես գալու իրավունք են ստացել ութ հրաձիգներ: Հաղթողի կոչումը նվաճել է լեհ Կամիլ Գերստենը: