News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հայտ չի ներկայացրել: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով` պայմանավորվածություններն այնպիսին են, որ «Գազպրոմը» 4 ամիս առաջ պետք է ներկայացնի գազի գնի փոփոխության հայտ, սակայն առայսօր նման հայտ չի ներկայացվել:

Նշենք, որ Հայաստանը գազ ստանում է 1000 խոր. մետրը 180 դոլարով, ինչը զգալիորեն ցածր է Եվրոպային մատակարարվող գազի սակագներից (մոտ 450 դոլար 1000 խոր.մետրի համար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ