Իրանի Քուրդիստան նահանգի վրա հասցված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 112 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Քուրդիստան նահանգի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավարը նաև հայտնել է, որ հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 969 մարդ։

Պաշտոնյայի խոսքով՝ քսանյոթ մարդ ներկայումս հոսպիտալացված է սովորական հիվանդասենյակներում, իսկ հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան: