Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը կհարվածի Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ընկերությունների օբյեկտներին, եթե թիրախավորվի իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքը, հաղորդել է YCJ-ը։
«Եթե իրանական օբյեկտները գրոհի ենթարկվեն, մեր ուժերը կհարվածեն տարածաշրջանում գտնվող ամերիկյան ընկերությունների օբյեկտներին կամ այն ընկերություններին, որոնցում Միացյալ Նահանգները բաժնեմաս ունի»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Նա ավելացրել է, որ երկիրը «զգուշությամբ կգործի՝ հոծ բնակեցված տարածքների դեմ պատասխան հարվածներից խուսափելու համար»։
Արաղչին նաեւ հայտնել է, որ քանի դեռ «Հորմուզի նեղուցը բաց է մնում», Իրանը թույլ չի տա «թշնամիների եւ նրանց դաշնակիցների լցանավերին եւ նավերին» անցնել այդ նեղուցով։
Համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը գալիս է Հորմուզի նեղուցով, որը ռազմավարական ջրային ուղի է եւ կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ։




























