News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆոնդային բորսան` «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիան» աշխատում է վնասով: Այդ մասին այսօր` փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում, հայտարարեց բորսայի գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Մասնավորապես` 2011թվականը փակվել է 38 մլն դրամ վնասով:

Ըստ Կ. Սարոյանի` բորսան վնասով էր աշխատում նույնիսկ ճգնաժամից առաջ, երբ բորսայական առեւտուրն անհամեմատ աշխույժ էր: Պատճառը, նրա կարծիքով, ոչ թե այն է, որ բորսան շատ է ծախսում, այլ որ քիչ եկամուտ ունի: Իսկ եկամուտների նվազ մակարդակը պայմանավորված է 2 հիմնական գործոնով: Առաջին` բորսայում կիրառվող սակագները բարձր չեն: Կ. Սարոյանը նշեց, որ 2012 թ. սակագները կբարձրացվեն: Երկրորդ` ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է շուկայական առեւտրի այլ հարթակներ` առանց վճարի: Այդ պատճառով բանկերը շատ հաճախ նախընտրում են ԿԲ համակարգերը: «Այլ հավասար պայմաններում բանկերը կնախընտրեն անվճար ծառայությունը: Մեր կարծիքով` որեւէ ծառայություն անվճար չպետք է լինի, քանի որ բորսան ապահովում է գործարքների կնքման անվտանգ եւ արդյունավետ մեխանիզմ»,- ասաց Կ. Սարոյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ ԿԲ-ն վճարովի չի դարձնում իր ծառայությունները, բորսայի տնօրենը պատասխանեց, որ հարցը քննարկման փուլում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ