News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պղինձ արտադրելու Հայաստանի հնարավորությունները (հարստանյութ եւ չմշակված պղինձ) կարելի է գնահատել տարեկան 80 հազ. տոննա: Լրագրողներին այսօր` փետրվարի 17-ին, հայտնել է Vallex ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանը:

Ներկայումս խումբը չմշակված պղինձ է արտադրում եւ արտահանում Եվրոպա: Սակայն, ինչպես նշել է Մեժլումյանը, պղնձի մշակման հզորությունները Եվրոպայում  Հայաստանի զարգացման ծրագրերի, մասնավորապես Vallex-ի շրջանակների,  համեմատ արագընթաց  տեմպերով աճում են. «Եթե մենք ծրագրում ենք այնտեղ ապագայում ունենալ ժամանակակից արտադրություն սեփական տեխնոլոգիայով, տարեկան, ասենք, 100 հազ. տոննա պղնձի արտադրությամբ, ապա Եվրոպայում լրացուցիչ հզորություններ են ստեղծվում` 300-400 հազ. վերամշակելու: Որպեսզի մենք այս ոլորտում մրցունակ լինենք, պետք է հույսներս դնենք միայն հայկական հարստանյութի, ծայրահեղ դեպքում` վրացականի վրա», – նշել է Մեժլումյանը: Նրա խոսքով` մոտակա չորս տարիներին ընկերությունը մտադիր է ավելացնել պղնձի արտադրությունը: Եթե Վրաստանն այսօր  15 հազ. տոննա պղինձ է արտադրում հարստանյութում, Հայաստանը` 30 հազ., ապա 4 տարի անց միայն Vallex-ը մտադիր է 30-40 հազ. տոննա պղինձ արտահանել:

Նշենք, Վրաստանի հիմնական հանքավայրը Մադնեուլինն է, որը շահագործում է GeoProMining խումբը, ով ակտիվներ ունի նաեւ Հայաստանում (Սոտքի ոսկու հանքավայր, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր եւ Արարատի ոսկեձուլական  ֆաբրիկա):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ