32 մարդ է այրվել Նիգերիայում տեղի ունեցած խոշոր ավտոճանապարհային պատահարի հետեւանքով: Երկու ավտոբուսները բախվել են երկրի հյուսիսում գտնվող Բաուչի նահանգում:
Պատահարը տեղի է ունեցել ճանապարհի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում: Բախման հետեւանքով երկու ավտոբուսները բռնկվել են, իսկ բոլոր ուղեւորները այրվել են, գրում AFP-ին:



























