News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այցով Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պատգամավորներից մեկը հարցրել է Ռասմուսենին, թե հակահրթիռային կայանքները Թուրքիայում տեղադրելը Թուրքիայի ցանկությո՞ւնն է եղել, թե՞ ՆԱՏՕ-ն է առաջարկել, ինչին ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, թե Թուրքիան համագործակցության համար շատ ջանք է գործադրել՝ հավելելով, որ այն ՆԱՏՕ-ի համակարգ է եւ ԱՄՆ-ը միայն աջակցել է։

Իսրայելի հետ Միջերկրական ծովում համագործակցության հետ կապված հարցին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է պատասխանել՝ շեշտելով, որ Իսրայելի հետ համագործակցություն կա։  Նա նշել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելությունն ավարտվել է, իսկ Սիրիայում ռազմական միջամտության հետ կապված մտադրություններ չկան։

Թուրք պատգամավորները դժգոհ են մնացել Ռասմուսենի պատասխաններից՝ շեշտելով, որ 31 տարի քաղաքականությամբ զբաղված եւ այւոնհետ այդ պաշտոնին նշանակված գործչից դժվար էր հստակ պատասխանել ստանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ