Ռուսաստանը դեռևս դիրքորոշում չի ձևավորել ԱՄՆ-ի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու վերաբերյալ, «Известия»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում դեռևս ձևավորված չէ»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով նոր կառույցին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ Հայաստանը ևս «Խաղաղության խորհրդի» անդամ է։