News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում 90-ականների սկզբին կամավորների հերոսությունը զարմացրել է նույնիսկ փորձառու ռազմական տեսաբաններին, որոնք կասկածում էին հայոց բանակի հաղթանակին: Այս մասին «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարին, փետրվարի 18-ին, հայտարարել է ԼՂՀ-ի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Դժվարությունները չեն կոտրել հոգով ամուր կամավորներին, որոնք դարձել են ազգային բանակի ողնաշարը: Նրանք կրեցին պատերազմի բոլոր դժվարությունները եւ զարմացրին նույնիսկ փորձառու  ռազմական տեսաբաններին, որոնք կասկածում էին հայոց բանակի հաղթանակին:  Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել հանուն Արցախի զոհվածներին: Արցախի ղեկավարությունը հիշում է զոհվածներին եւ անցյալ տարիները, դաստիարակում է նոր սերունդ, ապահովելով այսօրվա խաղաղությունը եւ հնարավորություն ստեղծելով ազատ կյանքի եւ մեր ժողովրդի բարգավաճման համար:

Վստահ եմ, որ  ամեն ինչ կարվի «Երկրապահի» անդամների կենսապայմանների հեշտացման համար: Կարելի է ասել, որ  կամավորական շարժումը նշանակալից հաջողությունների է հասել, ամուր կանգնած է իր դիրքերում: Բացի դրանից, այն արտակարգ կարեւոր առաքելության է հասել` դարձել է պատերազմի հավաքական հիշողություն եւ միավորել է ռազմական փորձ ունեցող մարդկանց, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են երիտասարդ զինվորների հետ կանգնել հանուն իրենց հայրենիքի պաշտպանության», – հայտարարել է գեներալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ